Հիքմեթ Գաջիևը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված իրավիճակի մասին

«ՌԻԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Արտաքին գործերի հատուկ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը՝ պարզաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված իրավիճակը, ասել է. «Հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման համար միջազգային հանրությունը, ՄԱԿ ԳԽ ընդունած 4 բանաձևերի հիման վրա, առաջին հերթին պետք է պաշտոնական Երևանից կտրուկ պահանջի բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից»։

Նաև հավելել է. «Ադրբեջանը ամենից շատն է շահագրգռված հայ-ադրբեջանական հակամարտության արագ կարգավորմամբ։ Գործող ստատուս-քվոն անընդունելի և անկայուն է՝ ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930