ԵՄ-ն զսպվածության կոչ է անում. Մոգերինի

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են: Այս մասին, ինչպես տեղեկացնում են Արտաքին գործերի եվրոպական ծառայությունից, հայտարարել է  Արտաքին գործերի և ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարը: Կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն հետագա այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են բերել լարվածության աճի: Եվրոպական միությունը ցավում է մարդկային կորուստների, մասնավորապես վիրավոր և սպանված քաղաքացիական անձանց համար»,- նշել է նա:

Մոգերինին շեշտել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա համանախագահներին. «Մենք ակնկալում ենք, որ կողմերը խստորեն պահպանեն հրադադարը, զերծ մնան ուժի կիրառումից և կրկին ջանքեր գործադրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930