Բաժիններ՝

Ղարաբաղյան հակամարտության կողմերը հայտարարել են սահմանային իրավիճակի կտրուկ սրման մասին. RIA Novosti

Ինչպես գրում է ռուսական RIA Novosti գործակալությունը, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ադրբեջանի ուղղությամբ, իսկ հայկական ռազմական գերատեսչությունը հայտնել է Ադրբեջանի կողմից «հարձակողական գործողությունների» մասին:

Ադրբեջանի ԶՈՒ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հայկական կողմը կիրառել է ականանետեր և խոշոր տրամաչափի գնդացիրներ:

Գործակալությունը հաղորդում է, որ Հայաստանի պաշտպանության բանակը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է ադրբեջանական կողմի «ակտիվ հարձակողական գործողությունների մասին, որը հակառակորդը ձեռնարկել է Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը»:

Հայկական կողմը հաղորդել է, որ ադրբեջանական կողմը կիրառել է տանկեր, հրետանի և ավիացիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930