
102-ամյա բրիտանուհին ասել է, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը

Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքի 102-ամյա բնակչուհի Դորա Ռիհամը երկարակեցության հիմնական գործոնները համարել է հաճախակի գրկախառնությունները եւ հանգստության պահպանումը կենսական ցանկացած իրավիճակում: Այս մասին գրում է Metro թերթը:
Ռիհամը գրեթե ամբողջ կյանքում սնվել է ֆիշ Էնդ չիփս ավանդական բրիտանական ճաշատեսակով, որը պատրաստում էին նրա հորը պատկանող ռեստորանում: «Երբեք մի դրդովվեք: Վարվեք ինձ նման. պահպանեք հավասարակշռությունը՝ անկախ ամեն ինչից: Իսկ տղամարդկանց կարող եմ խորհուրդ տալ՝ իրենց կանանց գրկել օրը երեք անգամ»,-բրիտանուհին այսպես է պատասխանել իր երկարակեցության գաղտնիքի վերաբերյալ հրատարակության հարցին:
Դորա Ռիհամը ծնվել է իր հոր ռեստորանում 1914 թվականին: Կինն աշխատել է այդ հաստատությունում, ինչպես նաեւ գարեջրի գործարանում եւ ծաղիկների խանութում: 24 տարեկանում Ռիհամն ամուսնացել է եւ ունեցել երկու որդի: Նրա ամուսինն ապրել է 81 տարի: