Մամեդյարովը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին պատմել է Հայկական ատոմակայանի «սպառնալիքների» մասին
Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոյի հետ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Մամեդյարովը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունից, ասել, որ Ադրբեջանը հետաքրքրված է այդ հարաբերությունների զարգացմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի գործունեությունը: Մամեդյարովը նշել է, թե Հայկական ատոմակայանը տեխնիկապես մաշված է: Վերջինիս խոսքով՝ Հայկական ԱԷԿ-ը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար: