
Ավագ խոհարարուհի Սեդա Դաքեսյանը ընթրիք է պատրաստել նախագահ Սերժ Սարգսյանի համար

arevelk.am. Երեկ երեկոյան Վոթերթաունի St. James եկեղեցուն կից սրահում Մասաչուսեթսի Բելմոնտ փողոցի հայտնի Seta’s Cafe-ի տիրուհի, հայազգի խոհարար Սեդա Դաքեսյանի գլխավորությամբ ընթրիք է պատրաստվել ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանի և մոտ 70 հյուրերի համար: Սեդա Դաքեսյանը նշում է, որ երեք օր է պահանջվել՝ պատրաստելու ընթրիքը, ինչն իր համար շատ լավ փորձառություն էր: Seta’s Cafe-ի հայազգի ավագ խոհարարուհին հաճախ է պատվերներ ստանում՝ զարդարելու բարձրաստիճան հյուրերի սեղանները: Նա գլխավորում է Մասաչուսեթսի՝ միջերկրական խոհանոց ներկայացնող ռեստորաններից մեկը և ճաշատեսակների մեծ մասը սովորել է իր հորից, որը նույնպես այդ գործով էր զբաղվում: