Հովիկ Աբրահամյանը փոխմարզպետներ է նշանակել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Դավիթ Սամսոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մեկ այլ որոշմամբ Հայրապետ Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031