Բաժիններ՝

Հայտնի է ԱՊՀ երկրների արտգործնախարարների մոսկովյան հանդիպման օրը

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 8-ին Մոսկվայում, հանդիպման հիմնական թեման կդառնա համագործակցության երկրների գործունեության ադապտացումը ժամանակակից պայմաններին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ միջոցառումը հատուկ նշանակություն է ձեռք բերում՝ կապված ԱՊՀ-ի 25-ամյակի հետ, որն այս տարի է նշվում:

«Նախարարները պլանավորում են քննարկել բազմակողմ համագործակցության զարգացման հարցեր ու խորացնել արտաքին քաղաքականության կոորդինացումը ԱՊՀ շրջանակներում, մտքեր կփոխանակեն արդիական տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների շուրջ: Հիմնական թեմաներից մեկը լինելու է համագործակցության արդյունավետության բարձրացումը»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ օրակարգում են գտնվում նաև առողջապահության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

«Ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման համատեքստում կայացվելու են որոշումներ, որոնք վերաբերում են մասնագետների նախապատրաստմանը ականազերծման ոլորտում»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս