Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի քույրերը ուսակապերով շրջազգեստ են ներկայացրել

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններները, ներկայացրել են հագուստի նոր հավաքածու: Ինչպես հաղորդում է WWD-ն, շարքը ստեղծվել է Neiman Marcus ամերիկյան բրենդի հետ համագործակցությամբ:

Հավաքածուում տեղ են գտել մի քանի մոդելներ, այդ թվում՝ ուսակապերով վառ կարմիր մի շրջազգեստ, մետաքսե կոմբինեզոն եւ կաշվից պատրաստված առարկաներ: Դրանց գները տատանվում են 245-ից մինչեւ 575 դոլար: «Մենք ցանկացել ենք ստեղծել մեր սիրելի կերպարները»,- պարզաբանել է Քենդալ Ջենները:

Սա քույրերի առաջին հավաքածուն չէ: Անցալ տարի Քենդալը եւ Քայլին Սուրբծննդյան հավաքածու էին ստեղծել TopShop-ի համար, ինչպես նաեւ ներկայացրել էին մի շարք, որն ստեղծվել էր հատուկ PacSun կալիֆոռնիական բրենդի համար:

Neiman Marcus ընկերությունը հիմնադրվել է 1907 թվականին. այն մասնագիտանում է կոշիկի, հագուստի եւ աքսեսուարների արտադրության բնագավառում: Ֆիրմայի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Դալլաս քաղաքում:

qardash (2)

Քենդալ Ջենները «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակիցներից մեկն է: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel-ը, Fendi-ն եւ Givenchy-ն: 2015 թվականի հոկտեմբերին GQ հանդեսը նրան ընդգրկել է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:

Քայլի Ջենները ձեռնարկիչ է եւ ֆոտոմոդել: 2016 թվականի փետրվարին նա սկսել է համագործակցել Puma ընկերության հետ եւ դարձել բրենդի դեսպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս