 
                        Կալկաթայում էստակադ է փլուզվել, կան բազմաթիվ զոհեր
 
                                    Հնդկաստանի արևելյան մասում գտնվող Կալկաթա քաղաքում քանդվել է կիսակառույց ավտոմոբիլային էստակադ, ինչի հետևաքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 12-14 մարդ, մոտ 150 մարդ հայտնվել է փլատակների տակ, հայտնում է korrespondent.net-ը:
Էստակադի մոտավորապես 100 մետրանոց հատվածը փլուզվել է ավտոճանապարհի ու շուկայի վրա, որտեղ բազմաթիվ մարդիկ են գտնվել: Նրանց մի մասը սեղմվել է փլատակների արանքում:
Դեպքի վայր ժամանած հրշեջներն ու տեղացիները փորձում են սեփական ուժերով բարձրացնել բետոնե սյուներն ու մետաղական կոնստրուկցիաները՝ ողջ մնացածներին դուրս բերելու համար: Ծանր տեխնիկան չի կարողանում մոտենալ դեպքի վայրին խցանումների ու նեղ փողոցների պատճառով:
Նախնական տեղեկություններով՝ փլուզման պատճառը շինարարության նախագծման աշխատանքում թերությունն է: Էստակադը կառուցվում է ավելի քան 5 տարի:







 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        