Բաժիններ՝

35-ամյա ցմահ դատապարտյալը մահացել է բժշկական կենտրոնում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մարտի 31-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում մահացել է ցմահ դատապարտյալ 1981թ. ծնված Հենրիկ Հովնիկյանը: Այս մասին 168.amին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատրողական վարչության հանրային կապերի բաժնից:

Մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը: Հենրիկ Հովնիկյանը դատապարտված է եղել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ կետերով՝ սպանություն և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն առևանգելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս