
Բելգիայի ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ օպերացիա է անցկացնում Կորտրեյկ քաղաքում

Բելգիայի ոստիկանությունը հակաահաբեկչական հատուկ օպերացիա է անցկացնում Կորտրեյկ քաղաքում, հայտնում է RTL-ը՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչներին: Օպերացիային մասնակցում են նաև զինվորականներ:
Հիշեցնենք, որ Բրյուսելում մարտի 22-ին պայթյուններ են որոտացել օդանավակայանում ու մետրոյում: Ճշտված տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 260 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Բելգիայի ոստիկանությունը պարզել է ահաբեկչության երկու կասկածյալների ինքնությունը: Հետաքննության տվյալով՝ եղբայրներ Իբրահիմ և Խալիդ Բաքրաունիները մեղավոր են պայթյունների իրականացման համար: