Ստամբուլի դատարանը Սահմանադրական դատարանից պահանջել է չեղյալ հայտարարել նախագահին վիրավորելու հոդվածը
Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Թուրքիայի Քրեական օրենսգրքի հոդվածը, որը նախատեսում է պատասխանատվություն սահմանել երկրի նախագահին վիրավորելու համար, հայտնում է Hurriyet-ը:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը հայտարարել էր, որ երկրի 1845 քաղաքացու նկատմամբ հետաքննություն է ընթանում՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար:
Թուրքական օրենքներով՝ նախագահին վիրավորելու համար նախատեսվում է դրամական տուգանք կամ բանտարկություն 1-4 տարի ժամկետով:
Ընդդիմությունը մեղադրում է թուրքական իշխանություններին նրանում, որ վերջիններս այդ հոդվածն օգտագործում են Էրդողանի քաղաքականությունից դժգոհ մարդկանց նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու համար: