«Կարծում եմ, որ այդպիսի լուրջ խնդիրներ չունենք». Արմեն Մուրադյանը՝ վերահսկիչ պալատի ուսումնասիրության մասին

«Բոլոր մեկնաբանությունները տրված են, կարծում եմ, որ այդպիսի լուրջ խնդիրներ չունենք»,- այս մասին այսօր Կառավարության նիսի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վերսհկիչ պալատի ուսումնասիրությունների մասին:

Վերահսկիչ պալատն անցած տարի ուսումնասիրել էր Առողջապահության նախարարության կողմից վերջին 2 տարում կենտրոնացված կարգով իրականացված գնումների, բնակչությանը դեղերով ապահովման նպատակով բժշկական հաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության, նաև՝ դեղերի շրջանառության գործող օրենսդրությանը համապատասխանության հարցեր՝ մատնանշելով որոշակի խնդիրներ:

«Առհասարակ սկզբունքը հետևյալն է՝ գնել արտադրողից և գnել երկարամյա, և փորձը ցույց է տալիս, որ նման սկզբունքի դեպքում մենք կարողանում ենք անգամներով ավելի էժան և անգամներով ավելի որակյալ դեղորայք ձեռք բերել»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031