«Հանցավոր» խմբի գործով կալանավորված Մարինե Կաթանյանը գրավի դիմաց ազատ կարձակվի՞
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է նախորդ տարի ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Մարինե Կաթանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Միջնորդությունը քննել է դատավոր Գագիկ Պողոսյանը, իսկ քննչական խմբի ղեկավարը չի առարկել միջնորդության դեմ:
Քիչ անց դատարանը կհրապարակի միջնորդության վերաբերյալ որոշումը: Նշենք, որ այսօր դատարանը կքննի նաև անազատության մեջ գտնվող Ասյա Մկրտչյանին գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը: