
Շուռնուխ գյուղում վթար է տեղի ունեցել

Մարտի 31-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Opel» մակնիշի 49LV999 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ն. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի ծառին. ուղևոր՝ 1958թ. ծնված Մ. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ: