«Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսը փորձում է Արևելք-Արևմուտք տնտեսական կապերի կամուրջ դառնալ»
Այսօր Երևանում հուշագիր է կնքվելու Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ, որի կկոչվի «Երևանյան հուշագիր»: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
«1992 թվականից ստեղծված է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրես, որի կազմում կան 24 երկրներ՝ ԱՊՀ տարածքի, արևելյան Եվրոպայի, Գերմանիայի Դաշնության: ՀՀ-ի արդյուաբերողների միությունը Կոնգրեսին անդամակցում է 1996 թվականից: Այսօր ընթանում է Կոնգրեսի գագաթաժողովը, ասամբլեան Երևանում, որի ժամանակ հուշագիր է կնքվելու Կոնգրեսի և Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ, հուշագրի անունը կկոչվի երևանյան հուշագիր»,- նշեց Ա. Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Կոնգրեսը փորձում է Արևելք-Արևմուտք տնտեսական կապերի կամուրջ դառնալ. «Հայկական հանդիպումը կարևոր է նաև նրանով, որ մեր գործընկերները ՌԴ-ից, Ղազախստանից, Ուկրաինայից, Գերմանիայից մի քանի ներդրումային ծրագրեր են բերել Հայաստան՝ գյուղմթերքի վերամշակման, ջրի արտադրության ու արտահանման շուրջ, և այլն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: