Բաժիններ՝

Ինչպես պետք է մայրն իրեն պահի որդու հետ

1. Երբեք մի ծաղրեք ձեր որդուն

Տղամարդու համար կնոջ ծաղրը տրավմա է, իսկ մոր ծաղրը՝ շատ խորը տրավմա: Կարևոր չէ, թե ծաղրում եք նրա համար, որ պատահաբար տաբատը թա՞րս է հագել, թե՞, որ սեր է խոստովանել հետևի նստարանի աղջկան: Ձեր ծաղրը նա կհիշի ամբողջ կյանքում: Իսկ երբեմն՝ չի ների:

2. Միշտ պատասխանեք բոլոր հարցերին

Եթե հարցի պատասխանը չգիտեք, այդպես էլ ասեք: Հետո կիմանաք՝ կպատասխանեք: Ամաչո՞ւմ եք, երեխայի հարցը ստիպում է ձեզ կարմրե՞լ: Հրաշալի է, հիմա դուք կարող եք վերլուծել ձեր կոմպլեքսներից ևս մեկը: Բայց դա ՁԵՐ կոմպլեքսն է, այն մի տարածեք երեխայի հոգեբանության վրա: Պատասխանեք, որ  նրա հարցը ձեզ փակուղու առաջ է կանգնեցրել, որ պետք է հավաքեք ձեր մտքերը: Ժամանակ խնդրեք պատասխանի համար: Երեխաները սովորաբար այն հեշտությամբ են տալիս:

Կարդացեք նաև

Mama

3. Որոշում ընդունելիս տղայից խորհուրդ հարցրեք

Դուք չեք պատկերացնում, թե երբեմն ինչ հեշտությամբ է երեխան կարողանում լուծել «մեծական» խնդիրը, որի վրա դուք աշխատում եք մի քանի տարի: Այդպես տղան սովորում է տղամարդ լինել և որոշումներ ընդունել, իսկ դուք վստահություն և հարգանք եք վայելում:

4. Մոռացեք նմանատիպ բառերը. «Ես քեզ զգուշացնում էի»

Նույնիսկ, եթե զգուշացրել եք, իսկ նա չի լսել, անջատեք այդ երգը. ընդմիշտ: Դուք իրավունք չունեք երեխայի հետ մրցել, ինչ էլ որ լինի, իսկ «ես քեզ զգուշացնում էի» արտահայտությունը հենց մրցել է, որտեղ մայրն ուրախանում է սեփական «հաղթանակով»… Ճի՞շտ եք եղել, լուռ ուրախացեք, նա ինքը կհասկանա:

5. Գովեք

Հիացեք՝ առանց ինչ-որ տեսակի  «բայց»-երի և «միայն այս մասը մի փոքր ուղղենք»-ների: Ուղղակի ասեք՝ հրաշալի է: Ձեր երեխան ամեն ինչ հրաշալի է անում: Երբ նա մեծանա, ինքը կտեսնի, թե ինչն էր պետք «ուղղել»:

mama1

6. Հավանության արժանացրեք  նրա ցանկացած երազանք

Ուզում է դառնալ հնագե՞տ, հրաշալի է, գնեք գրքեր այդ թեմայով: Իսկ հետո ուզում է նկարի՞չ դառնալ: Նորից հրաշալի է: Գնեք գրքեր ա՛յդ թեմայով: Սխեման հասկացա՞ք: Հավատացեք, նա հստակ կկողմնորոշվի միայն 20 տարեկանի շրջակայքում:

7. Եթե երեխան լաց է լինում…

Նշանակում է՝ դժբախտություն է եղել: Ձեզ համար չնչին (մանկապարտեզում զզվելի բրնձե ապուր են տվել՝ սիրելի վարսակի փոխարեն), բայց նրա համար՝ հսկայական: Նրա համար ցանկացած դժբախտություն հսկայական է, որովհետև երեխայի աշխարհն այնքան էլ մեծ չէ, որպեսզի ապուրը կորչի դրա մասշտաբներում… Իսկ եթե դժբախտություն է պատահել, դուք պետք է հանգստացնեք նրան, քանի տարեկան էլ որ լինի երեխան: Դուք պարտավոր եք հանգստացնել: Դա պետք է լինի ձեր դոգման, հետագա հարաբերությունների օրենքը. երեխան չպետք է առանց սփոփանքի լաց լինի: Երբե՛ք:

8. Նրա գլխին դասախոսություն մի կարդացեք:

Այստեղ մեկնաբանությունների կարիք, հուսով ենք, չկա:

9. Դուք միշտ նրա կողմից եք:

Ոչ միայն՝ բառերով, այլ նաև՝ գործով: Երբեք հավանության մի արժանացրեք այն ուսուցիչներին, որոնք բողոքում են նրանից, երբեք մի բղավեք նրա վրա տան մյուս անդամների ներկայությամբ: Մարդկանց ներկայությամբ նա միշտ ճիշտ է: ՁԵՐ ՏՂԱՆ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է:

mama4

Եվ ահա այդ դեպքում նա չի վախենա ձեզ հարցնել, թե ինչ է պոռնոն, կամ ինչպես համբուրել աղջկան, որովհետև կիմանա, որ չեք գոռա նրա վրա. «Այս ի՞նչ հարցեր ես ինձ տալիս», կամ՝ «ինչպե՞ս չես ամաչում», որովհետև կվստահի ձեզ: Իսկ ցանկացած մոր երազանքն է՝ հասնել նրան, որ որդին վստահի իրեն:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս