Բաժիններ՝

«Բոսորագույն բոցը»՝ 15 մլն դոլար

Christie’s աճուրդային տունն աճուրդի է հանել մատանի՝ հազվագյուտ բիրմայական սուտակով: Գրեթե 16 կարատ քաշով քարը կոչվում է «Բոսորագույն բոց», դրա արժեքը գնահատվում Է 15 միլիոն դոլար: Մինչ այդ նման զարդեր աճուրդի էին հանվել 1990 թվականին:

Աճուրդում կներկայացնեն սուտակներով եւս մի քանի զարդեր: Օրինակ՝ Mogok’s Fiery Red от Fai Dee լրակազմը. դրա մեջ են մտնում մանյակը (նախնական գինը մինչեւ 8 միլիոն դոլար) եւ ականջօղերը (4,1 միլիոն դոլար)՝»աղավնու արյան գույնի» սուտակներով:

Magnificent Jewels աճուրդը տեղի կունենա ապրիլի 19-ին Նյու Յորքում: Բացի սուտակով զարդերից, այնտեղ նաեւ վաճառքի կհանվեն շափյուղայով, զմրուխտով եւ ադամանդով զարդեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս