Բաժիններ՝

Mazda MX-5-ը դարձել է «Տարվա համաշխարհային ավտոմոբիլը»

«Տարվա հմաշխարհային ավտոմոբիլ» ամենամյա մրցույթի հաղթող է դարձել Mazda MX-5-ը: Ժյուրիի քվեարկության արդյունքները, որը 73 ավտոմոբիլային լրագրողների էր ներառում 23 երկրներից, հայտարարել են Նյու Յորքի ավտոսալոնում:

«MX-5 նոր սերնդով Mazda-ն բառացիորեն դեն է նետել բոլոր գծագրերը եւ պարզապես վերադարձել արմատներին՝ 1989 թվական (MX-5-ի առաջին սերնդի թողարկման տարին): Ավտոմոբիլը դարձել է ավելի կարճ, ավելի ցածր, ավելի լայն եւ, որ ամենագլխավորն է, ավելի թեթեւ: 1,5-լիտրանոց եւ երկուլիտրանոց մթնոլորտային շարժիչների հետ մեկտեղ MX-5-ը նվիրում է աննախադեպ Jinba ittai-ը: Եվ, այո, դա նախկինի պես լավագույն ավտոմոբիլներից մեկն է վարորդի համար»,- ասված է ժյուրիի ամփոփման մեջ:

Եզրափակիչում MX-5-ը հաղթանակի համար պայքարում էր նոր սերնդի Audi A4 ընտանիքի եւ Mercedes-Benz GLC նոր քրոսովերի հետ: Բացի մրցույթում հաղթանակից, ռոդսթերն առաջին տեղն է նվաճել նաեւ «լավագույն դիզայն» կատեգորիայում:

Լավագույն ներկայացուցչական ավոմեքենա են ճանաչել նոր սերնդի BMW 7-Series-ը: Բավարական սեդանը հաղթանակի համար պայքարում էր Audi Q7-ի, Jaguar XF-ի, Mercedes-Benz GLE Coupe-ի եւ Volvo XC90-ի հետ:

Տարվա սպորտկար է դարձել Audi R8-ը: Եզրափակիչում դրա մրցակիցներն էին Chevrolet Camaro-ն, Honda Civic Type R-ը, Mercedes-AMG C63 Coupe-ն եւ Range Rover Sport SVR-ը:

«Լավագույն կանաչ ավտոմոբիլ» է դարձել Toyota Mirai ջրածնային սեդանը, որը հաղթել է BMW 330e-ին, Chevrolet Volt-ին, Toyota Prius-ին եւ Volkswagen Passat GTE-ին:

2015 թվականին «Համաշխարհային ավտոմոբիլ» էր դարձել Mercedes-Benz C-Class-ը:

840866 m2 m3 m4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս