Բաժիններ՝

Սայաթ-Նովա փողոցից կին է բերման ենթարկվել

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Ստեփանավանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 28 հասցեի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Սվետլանա Ս.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2014 թ. ամռանը բանալիով բացելով Սոս Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, 1975 թ. ծնված Արմինե Բ.-ի աշխատասենյակի դուռը` վերջինիս պայուսակից գողացել է 150.000 դրամ, որը հետագայում վերադարձրել է:

Նույն բացատրության մեջ Սվետլանա Ս.-ն նշել է, որ 2014 թ. աշնանը բանալիով բացելով նշված աշխատասենյակի դուռը, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ և Արմինե Բ.-ի պայուսակից գողացել 50.000 դրամ, հետագայում վերադարձրել է, իսկ 2014 թ. դեկտեմբերին նույն եղանակով Արմինե Բ.-ի պայուսակից գողացել 140.000 դրամ, սակայն հեռանալու պահին բռնվել է Արմինե Բ.-ի կողմից և գումարը վերադարձրել:

Գողությունների մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031