
Ինչպե՞ս տան պայմաններում ազատվել մաշկի պապիլոմայից

Մաշկի պապիլոմաները բարորակ գոյացություններ են, որոնք առաջանում են մարդու պապիլոմա վիրուսի պատճառով: Դրանք ավելի շատ կոսմետիկ խնդիրներ են, քան՝ բժշկական: Դրանք հեռացնելն այնքան էլ դժվար չէ:
Պրոցեդուրան կարելի է կատարել նաև տան պայմաններում:
Նյու Յորքի բժիշկներից Դուգ Ուիլլենն առաջարկում է շատ պարզ միջոց, որը կօգնի ազատվել այս խնդրից: Նա խորհուրդ է տալիս մաշկին խնձորի քացախ քսել:
Խնձորի քացախը կաթեցրեք բամբակի վրա, և օրական 3 անգամ քսեք պապիլոմայի վրա:
Մի քանի օր անց կնկատեք, որ գոյացությունը փոփոխում է իր գույնը: Մի քանի շաբաթ շարունակ կատարեք պրոցեդուրան, մինչև գոյացություններն ամբողջովին ընկնեն:
Բժիշկ Ուիլլենի խոսքերով՝ որպեսզի պրոցեդուրան առավել անվնաս լինի, քացախը խառնեք մի փոքր ջրով:
Մյուս բոլոր ժողովրդական միջոցների մեջ, խնձորի քացախն ամենաարդյունավետն է, երբ խոսք է գնում պապիլոմայի դեմ պայքարի մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը