«Տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է, միգուցե չապահովեն». Զարուհի Փոստանջյանը՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման մասին
Ինչպես հայտնի է, այսօր խորհրդարանական խմբակցություններն ԱԺ-ում հանդիպումներ են ունենում Վենետիկի հանձնաժողովի հետ: Հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ներկայացրել են Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու խնդրահարույց հարցերը:
Զ. Փոստանջյանի խոսքով՝ իրենք հանդիպման ընթացքում կարևորել են մի շարք դրույթներ. «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ընտրացուցակների հրապարակմանը, ազգային փոքրամասնությունների խնդրին: Իշխանությունները սրա միջոցով իրենց համար ոչ ցանկալի կուսակցությունների համար լրացուցիչ խնդիրներ են ստեղծում: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները լսեցին մեր առաջարկները շատ ուշադիր: Իհարկե, լսեցին, իհարկե, գրառումները կատարեցին, հավաքագրեցին, որից հետո տեսնենք՝ ինչ կլինի: Կային ճշտող հարցեր, միգուցե տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է, միգուցե չապահովեն»: