
Մայր Թերեզան կդասվի սրբերի շարքը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Մայր Թերեզայի սրբադասումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հռոմի պապը չեզոքացրել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզայի սրբադասման վերջին խոչընդոտները:
Սրբերի հարցով Վատիկանի միաբանությունը միաձայն ընդունել է փաստը, որ կաթոլիկ միանձնուհին բուժել է գլխուղեղի անբուժելի պաթոլոգիա ունեցող 35-ամյա բրազիլացուն: