Բաժիններ՝

Դիեգո Կոստան ամռանը կարող է հեռանալ «Չելսիից»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ֆուտբոլային գրանցումը:

Պատճառն այն է, որ ֆուտբոլիստը մինչև հիմա չի կարողանում նորմալ հարմարվել Պրեմիեր լիգայում, բացի այդ, նրա վրա բացասական ազդեցություն են ունենում ԶԼՄ-ների այն հաղորդումները, որ լոնդոնյան ակումբը նոր հարձակողական ֆուտբոլիստ է փնտրում:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, հավանական է, որ Կոստան կվերադառնա «Ատլետիկո»:

Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Կոստան «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել է 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031