Բաժիններ՝

Մանուել Պելեգրինին առաջարկություն ունի «Զենիթից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի ներկայացուցիչ Խեսուս Մարտինեսը հայտարարել է, որ իր հաճախորդն ունի կարիերան շարունակելու 4 տարբերակ:

«Պելեգրինին տարբեր երկրների ակումբներից ստացել է 4 առաջարկություն: Այդ ակումբներից մեկն է «Զենիթը»: Կարծում եմ, որ նրա տեղափոխությունը «Զենիթ» հնարավոր է»,- ասել է Մարտինեսը:

Պելեգրինին կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» մրցաշրջանի ավարտից հետո, իսկ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը կգրավի Պեպ Գվարդիոլան:

Պելեգրինին «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ է դարձել 2013թ.-ին: Նրա ղեկավարությամբ 2013-14թթ. մրցաշրջանում ակումբը դարձել է Անգլիայի չեմպիոն և Լիգայի գավաթի գավաթակիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031