Բաժիններ՝

«Շատ ծանր է խաղալ «Լեսթերի» հետ նույն տեմպով». Ռաֆա Բենիտես

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը կիսվել է ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Լեսթերի» հետ անցկացրած խաղում կրած պարտության տպավորություններով (0:1):

«Մենք իսկապես լավ սկսեցինք խաղը և գոլ խփելու 2 գերազանց շանս ունեինք: Մեկնարկային 20 րոպեներից հետո «Լեսթերը» սկսեց սեղմել մեզ: Նրանք խփեցին մեզ և անցան իրենց սիրած հակահարձակողական ոճին:

Ես վստահ էի, որ մենք այս խաղում կարող ենք հասնել դրական արդյունքի: Մրցակիցները շատ լավ անցկացրեցին այդ հանդիպումը: Շատ ծանր է գործել այն տեմպով, ինչ տեմպով որ խաղում է «Լեսթերը»: Ցանկանում եմ նշել նաև դրական պահերը. «Նյուքասլը» ցույց տվեց ցանկություն և տրամադրվածություն»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031