Բաժիններ՝

Տեղեկատվություն՝ Ամերիկյան խորհուրդների գրասենյանի կողմից հայտարարված և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված PFP կրթաթոշակի մասին

Օրենսդրական հաստատությունների մասնագետների/ PFP (Professional Fellows Program) ծրագիրը եզակի հնարավորություն կընձեռի օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները խորացնել Միացյալ Նահանգների հաստատություններում:

Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ կմեկնեն 2016 թվականի աշնանը հինգշաբաթյա մասնագիտական կատարելագործման ծրագրին մասնակցելու՝ հնարավորություն ունենալով աշխատելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, Կոնգրեսում կամ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում: Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տեղադրված է Ամերիկյան խորհուրդների կայքում` americancouncils.am և ՖԲ-յան էջում:

Ծրագրի մրցույթի անցկացման, ինչպես նաև դիմում-հայտը լրացնելու կարգի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին 56-00-45, 54-40-12 հեռախոսահամարներով կամ էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031