Բաժիններ՝

Պերմյակովի 7 ծառայակիցները, ինչպես նաև հրամանատար Նիկիշինն այլևս ռազմաբազայում չեն. դատարան չեն ներկայացել

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին 30 րոպե ուշացումով մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատարանում առաջինը վկայություն տվեց սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանը: Նա նշեց, որ իրենք տարվա մեջ երկու անգամ պլանային աշխատանքներ են իրականացնում ուղեկալի տարածքում` ուղեկալի տարածքի վնասված փշալարերի վերականգնման ուղղությամբ:

Ըստ առաջադրված մեղադրանքի, Պերմյակովն ուղեկալի տարածքի ինժեներատեխնիկական համակարգի վնասված փշալարի հատվածից անցել, ապա հետ է վերադարձել: Ռոմիկ Խաչատրյանը նշեց, որ չի կարող տեղեկացնել, թե երբ է այդ հատվածը վնասվել, նաև չի կարող հստակ նշել, թե ինչ չափերի է եղել այդ վնասված հատվածը: Սակայն նշեց, որ եթե վնասված հատվածն այնքան մեծ լիներ, որ դրա միջով կարողանար մարդ անցնել, ապա վերջինս չէր կարող անցնել առանց թրջվելու կամ շորերը պատառոտելու:

Սպասվում էր, որ դատարան կներկայանան նաև Պերմյակովի ծառայակիցները: Դատարանի նախագահ Հարություն Մովսիսյանը նշեց, որ իրենք դիմել էին 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը` Պերմյակովի ծառայակիցների գտնվելու վայրի ու հասցեների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Սակայն դատարանը ռազմաբազայից ծանուցում է ստացել, որ Պերմյակովի 7 ծառայակիցները, ինչպես նաև անմիջական հրամանատաար Նիկիշինն այլևս ռազմաբազայում չեն և իրենք չենք կարող ասել, թե որտեղ են:

Ելնելով իրավիճակից` դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդություն երկայացրեց` փոխելու ապացույցների հետազոտման կարգը և անցնելու փաստաթղթերի հրապարակման գործընթացին, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները չառարկեցին. այս պահին ընթացքի մեջ է փաստաթղթերի հրապարակման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս