Բաժիններ՝

Սահմռկեցուցիչ դեպք Կոտայքի մարզում. 37-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հորեղբոր աղջկան` դեմքը ամբողջովին վնասելով. shamshyan.com

Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով:

Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Արա Պողոսյանը:

Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել են, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վիրահատարանում է:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս