Բաժիններ՝

Facebook-ը գնել է բելառուսական MSQRD հավելվածը

Facebook սոցիալական ցանցը գնել է Masquerade Technologies ընկերությունը, որը թողարկում է MSQRD հավելվածը, հաղորդում է Business Insider-ը` հղում կատարելով սոցիալական ցանցի ներկայացուցիներին:

Նշվում է, որ MSQRD-ը կշարունակի իր ինքնուրույն գոյությունը` որպես առանձին հավելված և կշարունակի ստանալ թարմացումները: Դրա հետ մեկտեղ Facebook-ը պլանավորում է հավելվածի տեխնոլոգիաները ինտեգրել սեփական սերվիսների մեջ:

«Masquerade-ը ստեղծել է MSQRD ֆանտաստիկ հավելվածը` առաջնակարգ վիդեո տեխնոլոգիայով: Մենք ուրախ ենք մեր թիմում Masquerade-ին ողջունելու համար»,- ասել է սոցիալական ցանցի ներկայացուցիչը:

Հավելվածի հեղինակներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ներդնողներին և խոստացել են զարգացնել MSQRD-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս