Բաժիններ՝

Ինքնասպանության փորձ

Մարտի 9-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակի կամրջից քաղաքացին (մոտ 40 տ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Ապարան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Հ. Կ.-ի ինքնասպանության փորձը:

Մարտի 9-ին, ժամը 19.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ կախվելու միջոցով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կանչի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են 1984 թ. Գ. Դ.-ի ինքնասպանության փորձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս