Բաժիններ՝

Անի Քոչար. ես չեմ ամուսնացել. armtimes.com

Անի Քոչարը չի ամուսնացել: Նրա ամուսնության մասին տեղեկություններ տարածվեցին երեկ՝ մարտի 7-ին, այն բանից հետո, երբ ֆեյսբուքի օգտատերերը նկատեցին, որ նա փոխել է ամուսնական կարգավիճակը՝ այն դարձնելով ամուսնացած է: Armtimes.com-ի հետ զրույցում լրագրողը մեկնաբանել է տեղի ունեցածը:

«Պետք է ասեմ, որ ես չեմ ամուսնացել: Մի քանի ոչ պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ արդեն սկսել են հորինել, երևակայել իմ տեղի չունեցած ամուսնությունը և հարսանիքը: Առաջիկայում չեմ էլ մտածում ամուսնության մասին, և անձնական կյանքին այժմ ժամանակ էլ չկա անդրադառնալու, քանի որ 2 շատ կարևոր աշխատանքներով եմ զբաղված Գերմանիայում: Աշխատում եմ Սոցապ նախարարությունում և «Կարմիր խաչ» կազմակերպության Բիլիֆելդ քաղաքի մասնաճյուղում: Միաժամանակ նաև կրթություն եմ ստանում»,- պարզաբանել է Անի Քոչարը:

Նա բացատրել է նաև, որ փորձել է այնպես անել, որ լրահոսում չերևա կարգավիճակի փոփոխությունը, սակայն չի ստացվել, և արդյունքում մարդիկ տեսել են այն, սկսել մեկնաբանել և տարածել՝ ավելացնելով իրականությանը չհամապատասխանող մանրամասներ:

«Կարգավիճակս փոխելիս փորձեցի այնպես անել, որ լրահոսում չերևա, բայց քանի որ այն երեւացել է, և մարդիկ հնարավորություն են ունեցել մեկնաբանելու, տարածվել է: Մի կողմից էլ սա ցույց տվեց, թե ովքեր ինձ համար ուրախացան և ջերմ շնորհավորեցին, բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, ինչի համար շատ շնորհակալ եմ և շատ ուրախ, որ դեռևս կան մարդիկ, ովքեր պատրաստ են ուրախանալու այլ մարդկանց երջանկությամբ: Ինչպես նաև ցույց տվեց այն մարդկանց չկամությունը, նախանձը, չարությունը, ովքեր բուռն արձագանքեցին, ինչպես նաև սուտ լուրեր տարածեցին, թե և ես ամուսնացել եմ, իմ ամուսինը բիզնեսմեն է… չկա նման բան»,- պատմել է նա:

Միաժամանակ Անի Քոչարը նշել է, որ ֆեյսբուքյան կարգավիճակը փոխելու հիմնավոր պատճառներ ունի, որոնք չի ցանկանում բարձրաձայնել:

«Ֆեյսբուքյան կարգավիճակս փոխելու վերաբերյալ թող արդեն միայն ես իմանամ՝ ինչու, ինչպես և այլն: Կարգավիճակը կմնա այդպես, թեև իրականում թյուրիմացություն չկա էլ, որովհետև մինչ օրս ամուսնացած կարգավիճակում եմ. փաստաթղթերով դեռևս ամուսնալուծված չեմ»,- ասել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս