Michael Kors բրենդը կանացի բույրերի նոր շարք է ներկայացրել
Michael Kors նորաձեւության առեւտրանիշը ներկայացրել է The Gold Fragrance Collection կանացի բույրերի նոր շարքը: Ծաղիկների, փայտի եւ արեւելյան նրբաբույրերով օծանելիքները ոգեշնչված են սպիտակ, վարդագույն եւ 24-կարատանոց դեղին ոսկուց եւ ներկայացված են ուղղանկյուն սրվակներով, որոնք նմանակում են ոսկու ողորկված ձուլակտորի փայլուն մակատեսքը:
«Ես միշտ էլ սիրել եմ ոսկին: Իմ կարծիքով՝ ոչինչ այնպես չի մարմնավորում պերճանքն ու բարեկեցությունը, ինչպես ոսկու փայլը, եւ առանձնապես ոսկու փայլն արեւառ մաշկին: Պերճանքի եւ բարեկեցության հետ զուգորդվող բույրը կսազի ցանկացած կնոջ»,- պարզաբանել է առեւտրանիշի ստեղծող Մայքլ Քորսը:
Michael Kors-ն առեւտրանիշ է, որն արտադրում է հագուստ, կոշիկ, եւ աքսեսուարներ (պայուսակներ, գոտիներ, ակնոցներ, ոսկերչական զարդեր, ժամացույցներ եւ գլխաշորեր): Այն 2003 թվականին հիմնել է ամերիկացի դիզայներ Մայքլ Քորսը:
Ներկայում առեւտրանիշը պատկանում է Michael Kors Holdings ընկերությանը: