Թայսոնի հաջորդ մենամարտը կլինի ռևանշը Վլադիմիր Կլիչկոյի հետ
Դա տեղի կունենա 2016 թվականին:
«Թայսոն Ֆյուրիի հաջորդ մենամարտը կլինի մատչ-ռևանշը Վլադիմիր Կլիչկոյի հետ»,- ասել է Ֆյուրիի պրոմոուտեր Միկ Հենսին:
Հունվարին Daily Star-ը հաղորդել էր, որ ռևանշը տեղի կունենա մայիսի 7-ին և կարող է անցկացվել Լոնդոնում, Մանչեսթերում կամ Գերմանիայում:
2015թ. նոյեմբերին 12 ռաունդանոց մարտում, բրիտանացի մրցավարների միաձայն որոշմամբ, նա հաղթեց Կլիչկոյին, նվաճեց IBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները:
Ավելի ուշ պարտադիր հավակնորդ ուկրաինացի Վյաչեսլավ Գլազկովի հետ մենամարտից հրաժարվելու համար IBF-ը Ֆյուրիին զրկեց տիտղոսից:
Պրոֆեսիոնալ ռինգում Թայսոն Ֆյուրին ոչ մի պարտություն չի կրել: Նա տարել է 25 հաղթանակ, որից 18-ը` նոկաուտով:
Կլիչկոն կարիերայում կրել է 4 պարտություն և տարել է 64 հաղթանակ (53-ը` նոկաուտով):
Պատրաստեց Անի Գաբուզյանը