Կառավարությունը հաստատեց «Յուքոմ» ընկերության վերաբերյալ նախագիծը

ՀՀ կառավարության այօրվա նիստի ընթացքում հաստատվեց որոշման նախագիծը, որով առաջարկվում էր «Յուքոմ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել երեք տարի ժամկետով:

Որոշումը նախատեսում է, որ «Յուքոմ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թ. փետրվարի 11-ից մինչև 2019 թ. փետրվարի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցնել 4G սերնդի բջջային կապի, հզորացնել 2G և 3G ցանցերը, 18.3 մլրդ դրամի ներմուծում՝ նախնական արժեքներով: Նա նշեց, որ կստեղծվեն լրացուցիչ 340 աշխատատեղեր: «Մեր նախարարությունում ուսումնասիրվել է այս փաթեթը, այսօրվա գործող կանոնակարգումների շրջանակներում հավանության է արաժանացել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031