Բաժիններ՝

Թագավորական ակումբը դժգոհ է ֆուտբոլիստներից

«Ռեալը» պատրաստ է վաճառել Խամես Ռոդրիգեսին և Իսկոյին: Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալը» մատչելի է դարձրել ֆուտբոլիստների տրանսֆերը և պատրաստ է քննարկել նրանց տեղափոխության պայմանները: Ըստ պարբերականի վարկածի՝ ակումբի ղեկավարությունը հանգել է այն եզրակացության, որ Խամեսի և Իսկոյի խաղը չի համապատասխանում իրենց աշխատավարձերին և այն միջոցներին, որոնք ծախսվել են նրանց ձեռքբերման համար: Մադրիդցիները պատրաստ են հրաժեշտ տալ նրանց արդեն ամռանը:

Այս մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել է 5 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020թ.: Transfermarkt.de-ն գնահատում է ֆուտբոլիստին 80 մլն եվրո:

Իսկոն 28 խաղերում խփել է 3 գնդակ: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2019-ին, իսկ գինը, ըստ Transfermarkt.de-ի գնահատման՝ կազմում է 45 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս