Բնական միջոցներ՝ լնդերի իջեցման դեմ
Եթե երբևէ լնդերի իջեցման խնդիր եք ունեցել, ապա հավանաբար գիտեք, թե ինչ լուրջ խնդիրների կարող է այդ երևույթը հանգեցնել՝ սկսած ցավից, վերջացրած բորբոքումներով և վտանգավոր բակտերիաների կուտակումով:
Ըստ healthyfoodhouse.com-ի՝ վերջերս արված հետազոտությունների ադյունքում պարզվել է, որ լնդերի իջեցումն ազդում է նաև ատամի կառուցվածքի վրա, կարող է նույնիսկ ատամների կորստի հանգեցնել:
Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ լնդերի իջեցումն ուղիղ կապ ունի սննդակարգի հետ:
Մեկ այլ պատճառ լնդերի իջեցման համար կարող է լինել ժառանգականությունը:
Գոյություն ունեն բնական մի քանի միջոցներ, որոնք օգնում են այս հարցում: Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ այս միջոցներն արդյունավետ են, քանի դեռ սկսել եք պայքարել այս առողջական խնդրի դեմ դրա նախնական փուլում:
Այդ իսկ պատճառով, եթե լնդերի իջեցման հետ կապված խնդիրներ եք նկատել, օրինակ՝ բերանի տհաճ հոտ, այտուցված լնդեր, լնդերի ցավ կամ արյունահոսություն, ժամանակն է բնական միջոցների անցնելու:
Վիտամին C- Այս վիտամինն օգտագործվում է տարբեր առողջական խնդիրներ բուժելու նպատակով: Այն նաև արդյունավետ կերպով բւժում է լնդերի արյունահոսությունը, այտուցներն ու բորբոքումները: Վերջերս արված հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ վիտամին C-ի օգտագործման պարագայում նվազեցնում ենք լնդերի արյունահոսությունն ու լնդային վիրուսների աճը:
Կանաչ թեյ
Ատամնաբույժների ամերիկյան ասոցիացիայի կողմից վերջերս արված հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանաչ թեյի կանոնավոր օգտագործման դեպքում լավացնում եք ատամների և լնդերի առողջությունը:
Նվենի (эвкалипт)
Նվենին հակաբորբոքային հրաշալի դեղաբույս է, որն օգնում է բուժել լնդերը: Նվենին նաև արդյունավետ կերպով պայքարում է բերանի խոռոչի բակտերիաների դեմ, հատկապես՝ լնդերի իջեցման պարագայում:
Այդ պատճառով, եթե լնդերի իջեցման խնդիր ունեք, ապա տնական միջոց պատրաստեք:
2թ/գ նվենու յուղը խառնեք 1 բաժակ գոլ ջրով և ողողեք բերանը լուծույթով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը