
Չեմպիոնների լիգա. բուքմեյքերները՝ այսօրվա խաղերի մասին

Քիչ հետո տեղի կունենան Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի ևս երկու հանդիպում:
1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար այսօր իրար դեմ մրցելու են «Դինամո Կիև»-«Մանչեսթեր Սիթի» և ՊՍՎ-«Ատլետիկո Մադրիդ» զույգերը:
Բուքմեյքերները, ինչպես միշտ, սահմանել են խաղերի համար գործակիցներ:
«Դինամո Կիև»-«Մանչեսթեր Սիթի» խաղում բուքմեյքերներն առավելությունը տալիս են հյուրերին: ««Սիթիի» հաղթանակը գնահատվում է 2.12 գործակցով: «Դինամոյի Կիևի» հաղթանակի գործակիցը 3.46 է, իսկ ոչ-ոքին՝ 3.40 գործակից:
ՊՍՎ-«Ատլետիկո Մադրիդ» զույգում, ըստ բուքմեյքերների՝ կհաղթի «Ատլետիկոն»: Մադրիդցիների հաղթանակի գործակիցը 1.88 է: ՊՍՎ-ի հաղթանակի գործակիցը 4.55 է, իսկ ոչ-ոքին՝ 3.30:
Հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան