![](/banners/BeFunky-design.jpg)
«Խաղալով այսպիսի մակարդակում` ինձ համարում եմ արտոնյալ մարդ». Կրիշտիանու Ռոնալդու
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/Ronaldu3.jpg)
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ հեշտ չէ այդքան տարիների ընթացքում խաղալ ամենաբարձր մակարդակի վրա: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստն իրեն դասում է նման խաղացողների շարքին:
«Ես ցանկանում եմ շարունակել աշխատել ամենաբարձր մակարդակի վրա: Պահպանել այդ մակարդակն այդքան տարի շատ դժվար է: Կարելի է մատների վրա հաշվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, որոնք կարողացել են 6-10 տարի մնալ մաքսիմալ պահանջների մակարդակի վրա և լինել գագաթին այդքան տարի: Եվ ես ինձ համարում եմ արտոնյալ մարդ, քանի որ գտնվում եմ այդ մակարդակի վրա»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը