Մարիո Բալոտելին կարող է տեղափոխվել Չինաստան
«Միլանում» վարձավճարով հանդես եկող՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին ամռանը կարող է տեղափոխվել որևէ չինական ակումբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իտալական ակումբի մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտարարել էր, որ Բալոտելին այլևս չի խաղալու ակումբում: Իսկ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն առանձնապես հետաքրքրված չէ ֆուտբոլիստով:
Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որպեսզի ֆուտբոլիստը տեղափոխվի Իտալիա:
Հիշեցնենք, որ Բալոտելին երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքից, և այդպես էլ չկարողացավ ամրապնդվել ո՛չ իտալական, և ո՛չ էլ անգլիական ակումբներում:
Սիրարփի Աղաբաբյան