
Մահացել է Պուլիցերյան մրցանակակիր, գրող Հարփեր Լին

Մահացել է ամերիկացի գրող Հարփեր Լին, հայտնում է AL.com-ը:
Գրողը մահացել է 89 տարեկանում:
Լին «Սպանել ծաղրասարեկին» (To Kill a Mockingbird, 1960) վեպի հեղինակն է:
Արծարծելով բռնության ու ռասայական անարդարության հարցերը՝ «Սպանել ծաղրասարեկին» վեպը հավաքեց համակիրների մեծ խումբ, վաճառվեց ավելի քան 40 միլիոն օրինակով, և դրա հետագա փառքը կրկնապատկեց 1962 թվականին վեպի էկրանավորումը: Գրքի համար նա արժանացել է Պուլիցերյան մրցանակի:
Հարփեր Լին ծնվել է 1926թ ապրիլի 28-ին Ալաբամա նահանգի փոքրիկ Մոնրովիլ քաղաքում: