Բաժիններ՝

Քայլի Մինոուգը գաղտնի նշանադրվել է երիտասարդ դերասանի հետ. ԶԼՄ-ներ

Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նշանադրվել է երիտասարդ բրիտանացի դերասան Ջոշուա Սաասի հետ, հայտնում է The Telegraph-ը:
Հայտնի է, որ զույգը ծանոթացել է անցած տարվա սեպտեմբերին սերիալի նկարահանման ժամանակ:

Արդեն նոյեմբերին երգչուհին հաստատեց, որ հանդիպում է Ջոշուա Սաասի հետ, իսկ զույգի նշանադրության մասին առաջին լուրերը սկսեցին հայտնվել 2016թ. հունվարին, երբ ԶԼՄ-ները նրա մատին նկատեցին նշանադրության մատանի:

Փետրվարի 17-ին կայացած NME Awards մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին հայտնվեց՝ դարձյալ մատին նույն մատանիով:

Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ երգչուհին հաստատել է լուրերը, թե նշանադրված է իրենից 19 տարով փոքր Սաասի հետ:

CbjeT36UMAASNJ6

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս