
Դմիտրի Պեսկովն ամաչել է ուգգիով ու կարմիր շալվարով իր լուսանկարից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է համացանցում հայտնված իր լուսանկարը, որտեղ պատկերված է ավտոլվացման կետում իր ավտոմեքենային սպասելիս, հայտնում է LifeNews-ը:
«Ես մի քիչ ապշած եմ դրանից: Երբ գիշեր գնում ես ավտոլվացման կետ, որպեսզի հերթի չսպասես, իսկ դրանից ահա, թե ինչ պատմություն է ստացվում: Անկեղծ ասած, անհարմար եմ զգում»,- լուսանկարը մեկնաբանել է Պեսկովը:
Սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի զարմացրել է նրա հագուստն ու կոշիկը: Կրեմլի ներկայացուցիչներին բոլորը սովոր են տեսնել խիստ կոստյումներով, այլ ոչ թե կարմիր շալվարով ու ուգգիով:
Դմիտրի Պեսկովի լուսանկարը Facebook-ի էջում հրապարակել է Մոսկվայի բնակիչներից մեկը, ով պատահաբար նրան հանդիպել է ավտոլվացման կետում: