Բաժիններ՝

Ֆլորենտինո Պերեսին քննադատելու համար Ռաֆա Բենիտեսը կարող է մնալ առանց փոխհատուցման

Իսպանացի մասնագետը խախտել է լռության մասին կետը: Չորեքշաբթի Բենիտեսը BT Sport-ի եթերում սուր քննադատության է ենթարկել Պերեսին. «Նա անընդհատ գտնվում էր կողքիս: Հեշտ չէ մարզչին, հատկապես՝ Անգլիայում աշխատելուց հետո, նայել, թե ինչպես է նախագահն ամեն օր շատախոսում ֆուտբոլիստների հետ և հայտնվում մամուլում»:

Ինչպես հաղորդում է AS-ը, 55-ամյա մարզչին «Ռեալից» հեռացնելիս՝ կողմերը հունվարին պայմանավորվել են, որ Բենիտեսին մինչև 2016թ. հուլիսի 1-ը կվճարեն փոխհատուցում 4 մլն եվրոյի չափով` հեռացման պատճառների և մադրիդյան ակումբում տիրող դրության մասին լռելու դիմաց:

Բենիտեսի խոսքերը Պերեսի մասին դիտվել են՝ որպես պայմանավորվածության խախտում:

Բենիտեսը հեռացվել է «Ռեալից» հունվարի 5-ին:

Նրա օրոք «Ռեալը» վստահ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, բայց դուրս մնաց Իսպանիայի գավաթից, խոշոր հաշվով պարտվեց Էլ Կլասիկոն և զբաղեցրեց 3-րդ տեղը Լա Լիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս