«Ակումբներն Անգլիայից չհամոզեցին ինձ». Թոմաս Մյուլլեր
26-ամյա ֆուտբոլիստը բացատրել է մյունխենյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման պատճառները:
«Այո, ես ունեի առաջարկություններ այլ ակումբներից: Ես ունեի առաջարկություններ այլ ակումբներից: Բայց եթե ուշադրության արժանացնենք սպորտային ասպեկտը, ապա «Բավարիան»՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ, կազմում են Եվրոպայի ուժեղագույն թիմերի եռյակը:
Անգլիական ակումբները շատ փող ունեն, բայց արդյո՞ք նրանք ընդունակ են վերադառնալ եվրոպական ֆուտբոլի գագաթ, մենք դեռ պետք է տեսնենք: Այնպես որ, ֆուտբոլային տեսակետից պայմանագրի երկարաձգման որոշումը շատ պարզ էր»,- ասել է Մյուլլերն AZ-ին տված հարցազրույցում:
Վերջին 6 մրցաշրջանների ընթացքում «Բավարիան» հաղթել է Չեմպիոնների լիգան (2012/13), 2 անգամ հասել է եզրափակիչ և ևս 2 անգամ՝ կիսաեզրափակիչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը