Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» ազդեցիկ ֆուտբոլիստների խումբը չի հավատում Վան Գալին և սպասում է Մոուրինիոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կորցրել է ազդեցիկ ֆուտբոլիստների խմբի աջակցությունը:

Ընդհանուր առմամբ Վան Գալը դուր է գալիս ֆուտբոլիստներին, սակայն որոշ ֆուտբոլիստներ անհանգստանում են 64-ամյա հոլանդացու տակտիկայի և մարզումների պատճառով:

Բացի այդ, ֆուտբոլիստներն արդեն որոշ ժամանակ կասկածում են, որ Վան Գալը կարող է փոխել դրությունը:

Ինչպես հաղորդում էThe Guardian-ը, ազդեցիկ ֆուտբոլիստների խումբը գերադասում է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորի Ժոզե Մոուրինիոն, ով «Չելսիից» հեռանալուց հետո մնում է առանց աշխատանքի:

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը դեռ մտորում է այն մասին, թե արդյոք արժե՞ հեռացնել Լուի Վան Գալին: Ընդ որում, Վուդվորդը հասկանում է, որ ակումբը կարող է ձեռքից բաց թողնել Մոուրինիոյին, եթե շարունակի դանդաղել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս