Բաժիններ՝

«Տուխելի օրոք «Բորուսիան» ավելի հարձակողական է խաղում». Հենրիխ Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչում է փոխվել թիմի խաղն այն բանից հետո, ինչ այն գլխավորել է Թոմաս Տուխելը: Վերջինս նախորդ մրցաշրջանի ավարտից հետո այդ պաշտոնում փոխարինեց Յուրգեն Կլոպին, ով էլ իր հերթին՝ հետագայում գլխավորեց «Լիվերպուլը»:

«Երբ Տուխելը դարձավ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը, մենք սկսեցինք օգտագործել խաղի այլ ոճ: Մեր թիմն աշխատում է ավելի շատ գնդակ պահել, կատարել ավելի շատ փոխանցումներ և ավելի հարձակողական խաղալ: Իսկ Կլոպի ժամանակ մենք ուրիշ ֆուտբոլ էինք խաղում. կային ավելի շատ արագ հակահարձակումներ, ֆիզիկական պայքար և պրեսինգ»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bleacher Report-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում, դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29