Բաժիններ՝

Անկարայի ահաբեկչությունն ստանձնել է քրդական խմբավորումը

Փետրվարի 17-ին Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է Թուրքիայում գործող «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը (քրդական անվանումը՝ Teyrêbazên Azadiya Kurdistan), որը համարվում է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) ստորաբաժանումը: Այս մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Ինչպես հայտնում է The Daily Star-ը, «բազեները» նշել են, որ որոշել են հարձակում կազմակերպել՝ ցանկանալով վրեժ լուծել Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ զինյալների դեմ օպերացիայի համար, մասնավորապես, խոսքը Ջիզրե քաղաքում թուրքերի անցկացրած օպերացիայի մասին է:

Հայտարարության համաձայն՝ պայթյունն իրականացրել է Աբդուլբաքի Սենմեզ անունով տղամարդը:

Քրդական խմբավորումը սպառնում է հետագայում ևս հարձակումներ գործել Թուրքիայում:
Անկարայի պայթյունի հետևանքով սպանվել էր 28 մարդ, ավելի քան 60-ն ստացել էր վնասվածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս