Բաժիններ՝

Էր-Ռիադը պատրաստ է հրթիռներ մատակարարել Սիրիայի ընդդիմությանը

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել է, որ Էր-Ռիադը կարող է սիրիական չափավոր ընդդիմությանը մատակարարել «երկիր-երկինք» դասի հրթիռներ, ինչը կնպաստի ուժերի վերադասավորությանը, հայտնում է vesti-ն:

Հրթիռների մատակարարումը, ըստ Ջուբեյրի, թույլ կտա չափավոր ընդդիմադիրներին «խոցել ռեժիմի ուղղաթիռներն ու ինքնաթիռները, որոնք կրակում են քիմիական զենքից ու նրանց ռմբակոծում են»:

Խոսելով ուժերի վերադասավորության մասին՝ նախարարը հիշեցրել է Աֆղանստանում մի քանի տարի առաջ ստեղծված իրավիճակը:

Նա մտավախություն է հայտնել, որ զենքը կարող է հայտնվել ոչ այն ձեռքերում: Այդ հարցում հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել, կարծում է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս